«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

ՈՒզում եմ, որ հաղթեն նրանք և մեր անկախ ու հզոր հայրենիքի հիմքերը դնեն

ՈՒզում եմ, որ հաղթեն նրանք և մեր անկախ ու հզոր հայրենիքի հիմքերը դնեն
05.06.2026 | 16:19

Ես Հ1 ընդհանրապես չեմ նայում, բայց երեկվա բանավեճը ամբողջությամբ նայեցի։ Ես մի կերպ նայեցի։ Ես ինքս ինձ ստիպեցի նայել, որպեսզի հոգեպես նրանց կողքին լինեմ, ովքեր այդ դահլիճում ազնիվ կռիվ էին տալիս մեկ մարդու մեջ մարմնավորված մեր վատթարագույն հատկանիշները կրող վարչապետի ու նրա մի քանի ստոր, զազրելի արբանյակների դեմ։

Այդ վարչապետ կոչվող կերպարին ցույց տվեք Ձեր զավակներին որպես զզվանքի մարմնացում ու հիշեցրեք, որ այդ տեսակը այլևս չի կարող կրկնվել ապագա Հայաստանում։

Բռավո՝ Նարեկ Կարապետյան, ով, նայելով ուղիղ սատանայի աչքերին, իրերն իրենց անունով կոչեց ու բարոյապես սատկացրեց այդ գեհենին։

Բռավո՝ Թաթոյան, Մարուքյան, Զուրաբյան, որ տեսակի կռիվ տվեցիք՝ արհեստավարժ ու փաստարկված։ Ես մի քիչ հանգստացա հոգեպես, որովհետև ասացիք այն, ինչ ես ու իմ տեսակը կասեինք այդ դավաճանին և այդ լկտի գործիչներին։

Ես, որ շատ պահանջկոտ եմ քաղաքական գործիչների նկատմամբ, պիտի հաստատեմ այն փաստը, որ այսօրվա ընդդիմադիր դաշտի բոլոր գործիչներն իրենց բարձրակարգ են դրսևորում։ Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան (ըստ այբբենական կարգի)՝ երեքն էլ լավն են, երեքն էլ ծանրակշիռ, իրենց ծնող ժողովրդին սիրահար ու տեղյակ նրանց ցավերին։

Բարդ էր Ռոբերտ Քոչարյանի վիճակր։ Անարդարացիորեն՝ նրան էին վերագրվում նախկին բոլոր իշխանությունների բոլոր բացթողումները։ Անհասկանալիորեն՝ նրա դեմ էին ելել ընդդիմադիր դաշտի որոշ գործիչներ։ Բոլոր նրանք, ովքեր նիկոլականության ադեպտներն են, իրենց գոյության իմաստը բացատրում էին հակաքոչարյանականությամբ։

Սակայն, այս քարոզարշավի ընթացքում, ի զարմանս շատերի, Ռոբերտ Քոչարյանը կարողացավ կարծրատիպեր քանդել, նաև իր կարծր տիպարը մեղմացրեց, բարության ու սրտացավության գծերով օժտեց, մի տեսակ ներկայանալի ու ընդունելի դարձավ նրանց համար, ովքեր, անգամ, բացառում էին «Հայաստան» դաշինքի կողմից ընտրական շեմի անցումը։ Իսկ Տավուշում՝ նրա մոտեցումը բարձրաձողին, շփումը՝ հասարակ մարդկանց հետ, նույնիսկ՝ փոքրիկների հետ, նրանց լսել կարողանալը, վերջնականապես հայտարարեցին «Հայաստան» դաշինքի ամուր դիրքերի մասին։ Քոչարյանը, որպես ղեկավար, ներկայացավ իր ողջ փորձով ու պետական աշխատանքի կուտակված իմաստությամբ։

Սամվել Կարապետյանն իր ժողովրդին ներկայացավ իր ողջ հմայքով։ Նրա պայմաններն անհավասար էին։ Շատ բարդ է քարոզարշավ իրականացնելը, երբ դու կալանքի մեջ ես, և պետական մի ամբողջ ապարատ անընդհատ հսկում է քեզ։ Սակայն, շրջաններ հյուր գնալու փոխարեն, նա հյուրընկալեց ողջ Հայաստանը։ Նա պարզ է խոսում, մի քիչ այլ առոգանությամբ, սակայն բացարձակ ճշմարիտ են նրա եզրահանգումները Հայաստանի ու նրան շրջապատած վտանգների մասին։

Ճիշտն ասած, քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ իրենց մեծահարուստներով, ովքեր, հանուն իրենց Երկրի արժանապատվության, պատրաստ են գնալ զրկանքների ու կալանքների, բոլշևիկյան էքսպրոպրիացիաների ու ճնշումների։ Մի կողմից, նա, կարծես թե, խաղասեղանին է դրել ամեն ինչ ու գնում է վաբանկ, սակայն ավելի խորը ուսումնասիրելիս՝ հանդիպում ես իսկական հայրենասերի, ով հաշվարկում է յուրաքանչյուր իր քայլը՝ ամեն ինչ ծառայեցնելով վերջնական հաղթանակի տրամաբանությանը։ Ինձ համար նա հայտնագործություն չէր, ես տեղյակ էի նրա բարեգործությունների պատմությանը, սակայն վերջին շրջանի նրա հարցազրույցներում ես հայտնաբերեցի պարզ, իր Երկրով հիացած, իր ժողովրդին նվիրված իսկական քաղաքացու և մեծ Հայի։

Ծառուկյանը, որ միշտ, կարծես, մեր կողքին էր, միշտ լսում էինք նրա մասին, նրա՝ որպես գործարար, որպես բարերար, որպես Քրիստոսի արձանի հեղինակ, որպես լոբբիստ, որպես սպորտի հովանավոր և շատ այլ որպեսներ, նույնպես պատռեց իրական Հայաստանի գաղջ պաստառը ու դուրս եկավ քաղաքական հրապարակ խառնվածքային իր մոդելով, սակայն դարձյալ ինքնազոհողության պատրաստ, դարձյալ՝ մարդկանց ցավերին տեղյակ ու հասու։ Ծառուկյանն էլ զարմացրեց մեզ, որովհետև վերջին տարիների նրա լռությունը թույլ էր տալիս ենթադրել, որ ռիսկի չի դիմի։

Ցավոք, այս շարքում պակասում է Ռուբեն Վարդանյանի կերպարը։ Բայց, ինչևէ, կարծում եմ՝ հավաքական ընդդիմությունը, այդ թվում, նաև Արման Թաթոյանի ուժը, կկարողանան թև-թիկունք դարձած վերջ տալ մեր պարտությունների ու խայտառակությունների այս ահավոր շրջանին։

Ես խոսեցի միայն առաջին դեմքերի մասին, սակայն նրանց շրջապատող մարդկանց մեջ բազմաթիվ տաղանդավոր դեմքեր ու գործիչներ կան, ովքեր փայլելու են դեռևս Ապագայի Հայաստանում։

Ես այս ուժերի թերություններն էլ եմ տեսնում, բայց ուզում եմ, որ հաղթեն նրանք, լրացնեն իրար, կոմպենսացնեն միմյանց սխալներն և մեր անկախ ու հզոր հայրենիքի հիմքերը դնեն, այն հայրենիքի, որն օրենսդրական բոլոր տեսակի ֆիլտրերով կբացառի «նիկոլականության» թուլամորթ տեսակի կողմից Հայոց գահին երբևէ տիրանալը։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Նկարիչ՝ Ռուբեն Քոչարյան

Դիտվել է՝ 155

Մեկնաբանություններ